Նորություններ

Այցելություն հայոց հոգևոր կրթության դարբնոց

Uncategorized

Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ,  Կարմիր կիրակիին թեմի...

Read More →

Ընդունելություն

Architecture, Lifestyle

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը (Աստվածաբանական համալսարան) հայտարարում է 2025-2026 ուստարվա...

Read More →

ԱՄՆ հայոց Արևելյան թեմի առաջնորդի այցը

Architecture, Featured, Lifestyle

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը (Աստվածաբանական համալսարան) հայտարարում է 2025-2026 ուստարվա...

Read More →

Ընդունելություն

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը (Աստվածաբանական համալսարան) հայտարարում է 2025-2026 ուստարվա ընդունելություն: Գևորգյան հոգևոր ճեմարան Աստվածաբանական համալսարան) կարող են ընդունվել ՀՀ և այլ երկրների մինչև 22 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, որոնք ունեն միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթություն և զավակն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու: 

ՍՎՀԴ​

Սևանա կղզին (այժմ` թերակղզի) դեռևս անհիշելի ժամանակներից սրբատեղի է եղել: Ըստ ավանդության՝ Ս․ Գրիգոր Լուսավորիչը 305 թ․ հեթանոսական մեհյանի տեղում կառուցել է Ս․ Հարություն եկեղեցին, որն այժմ ավերված է։
Սևանավանքի կամ Սևանի անապատի վերազարթոնքը կապված է Մաշտոց վրդ․ Եղիվարդեցու (հետագայում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս) գործունեության հետ։ Նա 874 թ․ Իշխանաց իշխան Աշոտ Բագրատունու դստեր, Սյունիքի Վասակ Գաբուռ իշխանի կնոջ՝ Մարիամի միջոցներով կառուցել է Ս․ Առաքելոց և Ս․ Կարապետ եկեղեցիները։ Իշխանուհի Մարիամն ուխտել էր իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին 30 եկեղեցի կառուցել Հայոց աշխարհում։ Նրա ջանքերով Ս․ Առաքելոց եկեղեցու հարավ-արևելքում կառուցվել է Ս․ Աստվածածին եկեղեցին, որն ավերվել է 1930-ական թթ․։ Ուստի պատահական չէ, որ Սևանավանքը, ի պատիվ Մարիամ իշխանուհու, հաճախ կոչվել է նաև «Մարիամաշեն»։ 

ՀԹԸ​

Հառիճավանքը ՀՀ Շիրակի մարզի Հառիճ գյուղում է` Արագած լեռան հյուսիսային լանջին, երկու ձորակներով գոյացող հրվանդանի վրա: Այն կառուցվել է Է-ԺԳ դարերում։ Վանքի մասին հնագույն հիշատակությունը պահպանվել է Մխիթար Անեցու մոտ։ Դարերի ընթացքում այստեղ վանական կյանքը մի քանի անգամ ընդհատվել է, սակայն վերստին ծաղկում ապրել: Հառիճավանքն ավերվել է ԺԱ դարում սելջուկների արշավանքների ժամանակ, բայց կրկին վերականգնվել 1185-1236 թթ., Աբասի որդի Գրիգորի առաջնորդության օրոք: Վիմագիր արձանագրությունները վանքի մասին տեղեկություններ են հաղորդում մինչև ԺԴ դար: Հառիճավանքի հուշարձանների խումբը բաղկացած է երկու եկեղեցիներից, երկու գավիթ-ժամատնից, երկու մատուռից, վանական միաբանության բազմաթիվ կացարաններից, պարսպից և մի շարք այլ հասարակական կառուցվածքներից: Հառիճավանքի հնագույն կառույցը կենտրոնագմբեթ խաչաձև Ս. Գրիգոր եկեղեցին է, որը Է դարին բնորոշ «Մաստարայատիպ» շինություն է: Այն հարավ-արևելքից ունի քառանկյուն հատակագծով ավանդատուն: Երկրորդ ավանդատունը եկեղեցուն կցվել է հարավ-արևմուտքից, որի վրա ԺԳ դարում մատուռ է կառուցվել: